Վրաստանի քաղաքացու անձնագիրը միջազգային վարկանիշում առաջ է անցել ևս հինգ դիրքով
Վրաստանի քաղաքացու անձնագիրը միջազգային վարկանիշում առաջ է անցել ևս հինգ դիրքով

Վրաստանի քաղաքացու անձնագիրը միջազգային վարկանիշում առաջ է անցել ևս հինգ դիրքով: Կոնսուլտացիոն Henley&Partners ընկերության լրատվությամբ, Վրաստանը աշխարհում զբաղեցնում է 48-րդ տեղը:

Մինչ այս հաշվետվությունը Վրաստանը զբաղեցնում էր 53-րդ տեղը, իսկ ավելի վաղ 68-րդը:

Կայք էջի լրատվությամբ, Վրաստանի քաղաքացիներին, առանց այցեգրի կամ պարզեցված ձևով հնարավորություն է տրվում մեկնել 112 երկիր:

Henley&Partners-ի վարկանիշում առաջին տեղը կիսում են Ճապոնիան և Սինգապուրը, որոնց քաղաքացիներին պարզեցված ձևով հնարավորություն է տրվում մեկնել 189 երկիր: Մինչ այդ անձնագրի վարկանիշում առաջատարը Գերմանիան էր:

Վրաստանը իր դիրքերը բարելավել է նաև passportindex.org-ի ցուցանիշներով, Վրաստանը այս պահին 40-րդ տեղում է: