Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու խնդրանքով արդարադատության նախարարությանը դիմել է 9 348 մարդ
Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու խնդրանքով արդարադատության նախարարությանը դիմել է 9 348 մարդ

Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու խնդրանքով արդարադատության նախարարության, պետական ծառայությունների զարգացման գործակալությանը դիմել է 9 348 մարդ:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության փոխնախարար, Միխեիլ Սարջվելաձեն:

Ինչպես նշել է Սարջվելաձեն, Վրաստանի քաղաքացիները, որոնք ունեն այլ երկրի քաղաքացիություն, սակայն դեռ չի կասեցվել նրանց Վրաստանի քաղաքացու կարգավիճակը, մինչև 2019 թվականի օգոստոսի 15-ը հնարավորություն ունեին դիմելու Վրաստանի արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալությանը և պահանջել պահպանել Վրաստանի քաղաքացիությունը:

«Այն անձը, ով արդեն այլ երկրի քաղաքացի է, սակայն դեռ չի կասեցվել նրա Վրաստանի քաղաքացիությունը, հնարավորություն կունենա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պահանջել Վրաստանի  քաղաքացիության պահպանումը: Ինչպես նաև այն անձը, որը կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը, մեկ այլ երկրի քաղաքացիություն ստանալուց հետո, հնարավորություն ունի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը դիմել Վրաստանի արդարադատության նախարարություն, պետական ծառայությունների զարգացման գործակալությանը, քաղաքացիությունը վերականգնելու պահանջով, ինչի հնարավորություն նա մինչ օրս չի ունեցել: Նշված անձինք պետք է հանձնեն վրացական լեզվի համապատասխան թեստ (մերժելու հիմքերը ստուգվելու են),- հայտարարել է նախարարի տեղակալը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրաստանի քաղաքացիության մասին» Վրաստանի օրգանական օրենքում փոփոխությունները ստորագրել է հոկտեմբերի 4-ին: Փոփոխությունների համաձայն, Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու պահանջի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: