Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար չվերթները իրականացնելու են ՝ «Վիզաիր» և «Մայ Վեյ» ավիաընկերությունները
Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար չվերթները իրականացնելու են ՝ «Վիզաիր» և «Մայ Վեյ» ավիաընկերությունները

Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, հուլիսին  չվերթները իրականացնելու են ՝ «Վիզաիր» և «Մայ Վեյ» ավիաընկերությունները,- այս մասին հաղորդում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, ավիաչվերթների ժամանակացույցը համաձայնեցվել է այսօրվա միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, չվերթները կկատարվեն հետևյալ ժամանակացույցի համաձայն ՝ հուլիսի 13-ին-Վարշավա, հուլիսի 15-ին-Բարսելոնա, հուլիսի 17-ին-Հռոմ, հուլիսի 22-ին-Փարիզ, հուլիսի 28-ին-Աթենք:

Նշված չվերթների տոմսի արժեքը Վրաստանի քաղաքացիների համար չի գերազանցելու 200 եվրոն:

«Հատկանշական է, որ Վրաստան վերադառձած քաղաքացիների համար պարտադիր կլինի 14-օրյա կարանտինը: Այն բանից հետո, ինչ Եվրամիությունը Վրաստանը ներառել է 15 ամենաապահով երկրների ցուցակում և երաշխավորել է նրանց համար սահմանների բացումը, կառավարությունը եվրամիության անդամ երկրների հետ վարում է անհատական բանակցություններ:

Ներկայումս մի շարք երկրների հետ, որոնք արդեն հայտնել են սահմանները բացելու պատրաստակամության մասին, մանրամասն համաձայնեցվում են բոլոր այն ընթացակարգերը, որոնք պետք է անցնեն Վրաստանի քաղաքացիները ճանապարհորդելիս»,- ասվում է հայտարարության մեջ: