Վրաստանի քաղաքացիները կօգտվեն անայցագրային ճամփորդության օրերը հաշվող հատուկ ծրագրից
Վրաստանի քաղաքացիները կօգտվեն անայցագրային ճամփորդության օրերը հաշվող հատուկ ծրագրից

Արդարադատության նախարարությունը անց է կացնելու անայցագրային ճապորդության օրերը հաշվող բջջային ծրագրի  Schengen/EU App-ի շնորհանդեսը:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են նախարարությունից, «պետական ծառայությունների զարգացման գործակալությունում» բջջային ծրագրի շնորհանդեսը փետրվարի 27-ին անց է կացնելու արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Նախարարության տվյալներով, բջջային ծրագիրը քաղաքացիներին հնարավորություն կտա նշել Շենգենի գոտում գտնվելու օրերը և հաշվել մնացած օրերը, քանզի չխախտվի առանց այցեգրի գոտում գտնվելու կարգը:

Ծրագրի միջոցով հնարավորություն է տրվում.

Շենգենի գոտում ճամփորդելու պատմության պահպանում.

Մնացած օրերի հաշվառում.

Կոնկրետ ճամփորդության պատմությունը պատկերող տեսալրատվության տեղադրում սոցիալական ցանցերում: