Վրաստանի քաղաքացիները հուլիսի 4-ից կկարողանան ճամփորդել Շվեդիայում
Վրաստանի քաղաքացիները հուլիսի 4-ից կկարողանան ճամփորդել Շվեդիայում

Վրաստանի քաղաքացիները հուլիսի 4-ից կկարողանան ճամփորդել Շվեդիայում: Շվեդիայի կառավարությունը հայտարարել է Եվրամիության ոչ անդամ 14 երկրների քաղաքացիների ճամփորդության համար գործող սահմանափակումների մեղմացման մասին:

Շվեդիայի իշխանության կողմից հրապարակված ցանկում են հետևյալ երկրները. Ալժիր, Ավստրալիա, Վրաստան, Ճապոնիա, Կանադա, Մարոկկո, Մոնտենեգրո, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սերբիա, Հարավային Կորեա, Թայլանդ, Թունիս և Ուրուգվայ:

Շվերդիայի կառավարության որոշմամբ, նշված երկրների քաղաքացիները կկարողանան Շվեդիայում ճամփորդել ցանկացած, այդ թվում, տուրիստական նպատակով:

Շվեդիան արտասահմանցի հյուրերի համար կարանտինային միջոցներ չի սահմանել, սակայն բոլորը պետք է ենթարկվեն կորոնավիրուսի առողջության և անվտանգության ուղեցույցին: