Վրաստանի քաղաքացիները երկիր մուտք գործել հնարավորություն կունենան միան «Փի Սի Ար» թեստի հիման վրա, առանց պարտադիր կարանտինի. Նաթիա Թուրնավա
Վրաստանի քաղաքացիները երկիր մուտք գործել հնարավորություն կունենան միան «Փի Սի Ար» թեստի հիման վրա, առանց պարտադիր կարանտինի. Նաթիա Թուրնավա

Մոտ ապագայում ուժի մեջ կմտնի որոշումը, համաձայն որի ՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկիր մուտք գործել միայն վավեր «Փի Սի Ար» թեստերով, առանց պարտադիր կարանտինի  պահանջի: Նրանք կկարողանան բացասական թեստերով մուտք գործել երկիր, այնուհետև անցնել ինքնամեկուսացման մեջ,- այս մասին Նաթիա Թուրնավան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, այս հարցի շուրջ պատրաստվել է կառավարության որոշումը, որն ուժի մեջ կմտնի մոտ ապագայում, և Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկիր մուտք գործել միայն վավեր «Փի Սի Ար» թեստի առկայության դեպքում:

Նախարարի խոսքով, սա շատ դրական փոփոխություն է այն առումով, որ ավելի կակտիվանան բիզնեսը և գործնական այցերը Վրաստան:

«Գլխավորն այն է, որ պարտադիր կարանտինը կարող է մարդու ցանկությամբ փոխարինվել «Փի Սի Ար »թեստով: Եթե որևէ մեկը հնարավորություն չունի անցնել թեստը, մենք, իհարկե, կշարունակենք նրանց տրամադրել անվճար կարանտինային տարածքներ», – նշել է նախարարը: