Վրաստանի քաղաքացիները չարտերային չվերթով այսօր վերադարձել են Լառնակայից
Վրաստանի քաղաքացիները չարտերային չվերթով այսօր վերադարձել են Լառնակայից

Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթների շրջանակներում, Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով, այսօր կատարվել է՝  Լարնակա-Թբիլիսի չվերթը:

Վրաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, ուղևորների թվում եղել են փոքրահասակ երեխաներ և հատուկ կարիքներ ունեցող քաղաքացիներ: ՈՒղևորներից մեկի առողջական վիճակից ելնելով օդանավակայանում նրան դիմավորել է ռեանոմոբիլ, որից հետո վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ նախարարության, միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթների շրջանակներում, չվերթներ են իրականացվել աշխարհի տարբեր քաղաքներից, այդ թվում ՝ Բեռլինից, Վիեննայից, Լոնդոնից, Աթենքից, ԱՄՆ-ից, Լառնակայից, Ամստերդամից, Պեկինից, Հռոմից, Փարիզից, Թել Ավիվից, Բարսելոնայից, Վարշավայից, Մադրիդից, Պրագայից և այլն:

Մայիսի 18-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել 20 880 քաղաքացու, իսկ կառավարության աջակցությամբ 11 880 քաղաքացի վերադարձել է հայրենիք: Արտաքին գործերի նախարարության կայք էջում ամեն օր թարմացնում է արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիներին աջակցության մասին տեղեկությունը:

Միևնույն ժամանակ, համակարգող խորհրդի կողմից սահմանվել է ևս մի քանի չվերթ, դրանք են՝ մայիսի 20-ին ՝ Աթենք-Թբիլիսի, մայիսի 22-ին՝ Հռոմ-Թբիլիսի: