Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամում մոբիլիզացված է 196 604 902 դոլլար
Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամում մոբիլիզացված է 196 604 902 դոլլար

Կենսաթոշակային գործակալության տվյալներով, կենսաթոշակային հիմնադրամում այս պահի դրությամբ մոբիլիզացված է 563 489 312 լարի, իսկ գրանցված նպաստը կազմում է 17 287 125 լարի:

Բացի այդ, կենսաթոշակային գործակալությունում գրանցված է 959 648 քաղաքացի և 61 165 կազմակերպություն:

Կուտակային կենսաթոշակային համակարգը Վրաստանում գործարկվել է 2019 թվականի հունվարի մեկից: Հիմադրամում կենտրոնացած գումարով պետք է սկսվեն ներդրումներ: