Վրաստանի կաթողիկոս պատրիարքը իրեն լավ է զգում. Ցիսանա Շարտավա
Վրաստանի կաթողիկոս պատրիարքը իրեն լավ է զգում. Ցիսանա Շարտավա

Վրաստանի կաթողիկոս պատրիարքը իրեն լավ է զգում,-այս լուրը առաջին ալիքին հայտնել է Իլիա երկրորդի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավան:

Բժշկի խոսքերով պատրիարքը այս պահին դեղորայք չի ընդունում և նրա վիճակը լավ է:

«Առավոտյան նա արդեն ջերմություն չուներ, նա դեղորայք չի ընդունում, իրեն լավ է զգում»,- ասել է Ցիսանա Շարտավան:

Հիշեցնենք, առողջության հետ կապված խնդիրների պատճառով կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը չի մասնակցել Սուրբ երրորդության տաճարում կիրակնօրյա պատարագին: