Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը դարձել է 87 տարեկան
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը դարձել է 87 տարեկան

Այսօր, հունվարի 4-ին, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի ծննդյան օրն է: Նա դարձել է 87 տարեկան:

Իլիա Երկրորդն, աշխարհիկ կյանքում Իրակլի Շիոլաշվիլին ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին, Վլադիկավկազում, Գիորգի Ղուդուշաուրի-Շիոլաշվիլու և Նատալիա Կոբաիձեի ընտանիքում:

Կաթողիկոս-պատրիարք Դավիթ V-ի մահից հետո, 1977 թվականի դեկտեմբերի 23-ին ընտրվել է կաթողիկոս-պատրիարք: Օծման արարողությունը կայացել է դեկտեմբերի 25-ին, Սվետիցխովելիի աթոռանիստտաճարում: