Վրաստանի կառավարությունը սոցիալապես անապահով քաղաքացիներին կբաժանի բժշկական դիմակներ
Վրաստանի կառավարությունը սոցիալապես անապահով քաղաքացիներին կբաժանի բժշկական դիմակներ

Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլու հայտարարությամբ, էկոնոմիկայի նախարարությունը և «Վրացական երազանքի» թիմն ինտենսիվորեն աշխատում են, որ սոցիալապես անապահով խմբերին փոխանցեն որոշ քանակությամբ բժշկական դիմակներ, որպեսզի դիմակ գնելը նրանց համար չդառնա ծանր բեռ:

«Սակայն քաջ գիտակցում ենք նաև այն, որ տնտեսապես, այն հնարավորության շրջանակներում, որի ռեսուրսն ունի պետությունը, չի լինի մեծաքանակ, սակայն ամեն դեպքում, պետությունը, կառավարությունը, սոցիալապես անապահով անձանց կփոխանցի բժշկական դիմակներ»,- հայտարարել է Օխանաշվիլին: