Վրաստանի կառավարությունը շնորհակալ է ԱՄՆ-ից, իր ընկերների և գործընկերների կողմից երկրի կիբերանվտանգության հզորացման տեսանկյունից ունեցած ներդրման համար
Վրաստանի կառավարությունը շնորհակալ է ԱՄՆ-ից, իր ընկերների և գործընկերների կողմից երկրի կիբերանվտանգության հզորացման տեսանկյունից ունեցած ներդրման համար

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի կողմից, Վրաստանում և ևս վեց երկրներում կիբերհանցագործության պատճառով Ռուսաստանի հետախուզական ծառայության վեց աշխատակիցների հանդեպ ներկայացված մեղադրանքին արձագանքել է հայտարարությամբ:

«Այսօր ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը նույնականացրեց «ԳՐՈՒԻ» # 74455 ռազմական միավորի վեց մասնակցի, ովքեր ներգրավված էին մի քանի կիբերհարձակման մեջ, այդ թվում Վրաստանի դեմ իրականացրած կիբերհարձակմանը:

Մենք ողջունում ենք մեր ամերիկացի գործընկերների կողմից ցուցաբերած ջանքերը, այս անխոհեմ հարձակումների համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Վրաստանի կառավարությունը շնորհակալ է ԱՄՆ-ից, իր ընկերների և գործընկերների կողմից երկրի կիբերանվտանգության հզորացման տեսանկյունից ունեցած ներդրման համար:

Միջազգային հանրության համատեղ ջանքերը կարևոր են Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, երկրի կայունության, ինստիտուտների և ժողովրդավարական զարգացման թուլացման դեմ օգտագործված վտանգների հաղթահարման համար»,- ասված է ԱԳՆ-ն հայտարարության մեջ: