Վրաստանի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում, ենթարկվել գործող սահմանափակումներին, հակառակ դեպքում՝ կկիրառվեն  օրենքով հաշվի առնված միջոցառումներ
Վրաստանի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում, ենթարկվել գործող սահմանափակումներին, հակառակ դեպքում՝ կկիրառվեն օրենքով հաշվի առնված միջոցառումներ

Այսօր կայացել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ կորոնավիրուսի հարցով գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի նիստին քննարկել են Վրաստանի տարածքում գործող արտակարգ դրության արդյունքում գործող սահմանափակումները, այդ թվում՝ Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում կարանտինային ռեժիմի կատարման հարցերը:

Նշվել է, որ իրավապահ գերատեսչությունների ներկայացուցիչները խստիվ վերահսկում են արտակարգ դրության արդյունքում սահմանված արգելքների կատարումը և ցանկացած խախտման դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցառումներ:

Կառավարությունը քաղաքացիներին մեկ անգամ ևս կոչ է անում, պաշտպանել արտակարգ դրության արդյունքում գործող սահմանափակումները, մնալ տանը և առանց անհետաձգելի անհրաժեշտության խուսափել փողոցում տեղաշարժվելուց, հակառակ դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցառումներ:

Բացի այդ, համակարգող խորհրդի որոշմամբ, միացյալ ազգային քննությունների, ընդհանուր մագիստրոսային քննությունների և ուսանողների դրամաշնորհային մրցույթի գրանցման ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով՝ մինչև ապրիլի 30-ի 18:00-ն: