Վրաստանի կառավարությունը քննարկում է Իտալիայի հետ թռիչքների դադարեցման հարցը
Վրաստանի կառավարությունը քննարկում է Իտալիայի հետ թռիչքների դադարեցման հարցը

Վրաստանի կառավարությունը քննարկում է Իտալիայի հետ թռիչքների դադարեցման հարցը: Այս մասին կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանին:

Նրա խոսքով, այս հարցը քննարկվում է, սակայն դեռ որոշում չի կայացվել:

«Թռիչքների դադարեցման հարցը գործնականում քննարկվում է ամեն օր, սակայն որոշում դեռ չի կայացվել: Իտալիայի ուղղությունը համեմատաբար բարձր ռիսկային է: Մենք պետք է լավ գիտակցենք, որ սա քայլ է ռիսկի նվազեցման ուղղությամբ, բայց իրականում ռիսկերը մնում են: Վարակը մեզ մոտ կարող է մտնել այլ երկրից: Եթե ​​ցանկանում եք անվտանգ լինել, ապա պետք է ընդհանրապես արգելենք թռիչքները, ինչը շատ թանկ կլինի»,- ասել է ֆինանսների նախարարը:

Ըստ նրա, Վրաստանը հետևում է եվրոպական գործընկերների պրակտիկային, կապված կորոնավարակի տարածման դեմ պաշտպանությանը: