Վրաստանի կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի պատվաստանյութը ներդնելու ազգային ծրագիրը
Վրաստանի կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի պատվաստանյութը ներդնելու ազգային ծրագիրը

Վրաստանի կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի պատվաստանյութը ներմուծելու ազգային ծրագիրը: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

«Այսօր մենք կարևոր որոշում կայացրեցինք, առողջապահության նախարարությունը կառավարությանը ներկայացրեց կորոնավիրուսի պատվաստանյութերի ազգային ծրագիրը և, համապատասխանաբար, հաստատեց այն:

Թամար Գաբունիան մանրամասն կներկայացնի, թե ինչ կարևոր կետեր է ներառում ծրագիրը: Ըստ այդմ, լայն հասարակությունը կիմանա, թե որն է մեր տեսլականը և ինչպես է պատվաստանյութը ձեռք բերվելու, ինչպես նաև պատվաստանյութերի ինչ տեսակ կընտրվի և կներկրվի Վրաստան: Այնուհետև, մեր սառը շղթաների միջոցով, ինչպե՞ս հնարավոր կլինի տարբեր պատվաստանյութեր հասցնել բնակչությանը», – ասաց Էկատերինե Տիկարաձեն:

Պատվաստանյութերի ներդրման ազգային ծրագրի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստում ասաց, որ ըստ այդ ծրագրի, Վրաստանի քաղաքացիների առնվազն 60 տոկոսը պետք է պատվաստվի մինչև 2021 թվականի ավարտը: Ըստ նրա, երկրում թիրախավորվում են առավելագույն ռիսկի ենթարկվող թիրախային խմբերը: