Վրաստանի կառավարությունը արդեն իրականացրել է մի քանի կարևոր քայլ տնտեսության վերականգնման տեսանկյունից, Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցում են տարբեր ճանապարհներով. Քելի Դեգնան
Վրաստանի կառավարությունը արդեն իրականացրել է մի քանի կարևոր քայլ տնտեսության վերականգնման տեսանկյունից, Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցում են տարբեր ճանապարհներով. Քելի Դեգնան

Մենք ցանկանում ենք օգնել Վրաստանին տնտեսական վերականգնման գործընթացում, հետվարակային գոյություն ունեցող ծրագրերով և կովիդ 19-ի հետ կապված տարբեր նախաձեռնություններով, քանի որ անհրաժեշտ է, որ մեր երկրների տնտեսությունները սկսեն դուրս գալ այս ճգնաժամից», – այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը տնտեսության վերականգնման ուղղությամբ իրականացրել է մի քանի կարևոր քայլ:

«Վրաստանի կառավարությունը արդեն իրականացրել է կարևոր քայլեր տնտեսության վերականգնման ուղղությամբ: Միացյալ Նահանգները աջակցում են այդ ջանքերին, մասնավորապես շեշտը դնելով փոքր և միջին բիզնեսի, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման վրա: Մենք ցանկանում ենք ստեղծել Վրաստանում նոր տնտեսական հնարավորություններ, որոնք բերելու են ավելի շատ աշխատատեղեր և կայուն զարգացում», – ասել է դեսպանը: