Վրաստանի կառավարության վարչությունում կայացել է Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունը (ֆոտոշարք)
Վրաստանի կառավարության վարչությունում կայացել է Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունը (ֆոտոշարք)

Վրաստանի կառավարության վարչությունում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Նիկոլ Փաշինյանին վարչությունում հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վրաստանի և Հայաստանի վարչապետները միմյանց են ներկայացրել պատվիրակության անդամներին:

Կառավարության վարչությունում այս պահի դրությամբ ընթանում է վարչապետների առանձնազրույցը, որից հետո նախատեսված է ընդլայնված ձևաչափի բանակցություններ:

Հանդիպման ավարտից հետո Գիորգի Գախարիան և Նիկոլ Փաշինյանը մամուլի համար հանդես կգան հայտարարություններով:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել երկրորդ անգամ: Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: