Վրաստանի կառավարության վարչությունում ընթանում է հանդիպում Անգելա Մերկելի հետ
Վրաստանի կառավարության վարչությունում ընթանում է հանդիպում Անգելա Մերկելի հետ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության վարչությունում հանդիպում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հանդիպումը դեռ ընթանում է դեմ առ դեմ ձևաչափով, իսկ այնուհետև շարունակվելու է ընդլայնված կազմով:

Վրացական կողմից վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ ընդլայնված հանդիպմանը մասնակցելու են փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլին, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին, կառավարության վարչության ղեկավար Կախա Կախիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գիորգի Չերքեզիշվիլին, վարչապետի ապարատի ղեկավար Գիորգի Ճոլաձեն, վարչապետի ապարատի արտաքին հարաբերությունների համակարգման ծառայության ղեկավար Վախտանգ Քաթամաձեն:

Հանդիպման ավարտից հետո Անգելա Մերկելը և Մամուկա Բախտաձեն կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս: Այսօր, Գերմանիայի կանցլերը հանդիպելու է նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն:

Անգելա Մերկելը այսօր Վրաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: