Վրաստանի կառավարության որոշմամբ, Իմերեթիի շրջանի Վանի մունիցիպալիտետում կանցկացվի բնակչության ջերմասքրինինգ և կտեղադրվեն հատուկ անցակետեր
Վրաստանի կառավարության որոշմամբ, Իմերեթիի շրջանի Վանի մունիցիպալիտետում կանցկացվի բնակչության ջերմասքրինինգ և կտեղադրվեն հատուկ անցակետեր

Վրաստանի այն մունիցիպալիտետներին, որտեղ իրականացվում է բնակչության ակտիվ ջերմասքրինինգ և ստեղծվել են հատուկ անցակետեր, ավելացել է Վանի մունիցիպալիտետը,- նշված որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափով:

Կառավարության վարչության փոխանցմամբ, որոշում կայացնելու գործընթացում խորհուրդը հաշվի է առել համաճարակաբանների հանձնարարականը, քանի որ կորոնավիրուսի վարակման մի քանի նոր դեպքերից մեկը կապված է Վանի մունիցիպալիտետի հետ:

«Նշված դեպքում արդեն ձեռնարկվել են համապատասխան միջոցներ և որոնվում է շփման շրջանակը, սակայն լրացուցիչ միջոցառումները կնպաստեն անհրաժեշտ քայլերի արդյունավետությանը: Վիդեո-կոնֆերանսի ընթացքում քննարկվել է արտակարգ դրությամբ գործարկված սահմանափակումների և առողջապահության նախարարության հանձնարարականների կատարման ստուգման գործընթացն այն ձեռնարկություններում, որոնք շարունակում են գործունեությունը»,- ասվում է կառավարության տեղեկության մեջ:

Նրանց փոխանցմամբ, նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ նախորդ օրերի ընթացքում Վրաստանի մասշտաբով ստուգվել է 76 ձեռնարկություն, որոնցից 14-ում արձանագրվել են խախտումներ:

«Առողջապահության նախարարության հանձնարարականները կատարելու համար նրանց տրվել է ժամանակ:

Այն շինարարությունները, որոնց անվտանգության միջոցները բավականաչափ պաշտպանված չէին, այս պահի դրությամբ դադարեցված են: Աշխատանքի անվտանգության կանոնների հսկողությունը կշարունակվի նաև Վրաստանի մասշտաբով գյուղատնտեսական շուկաներում: Աշխատանքը կկարողանան վերսկսել այն շուկաները, որոնք լիովին կբավարարեն արձանագրությունը: Նիստին քննարկել են բժշկական դիմակների արտադրության ուղղությամբ տիրող վիճակը: Նշվել է, որ վրացական արտադրության բժշկական դիմակները արդեն վաճառվում են Վրաստանի մասշտաբով գործող դեղատների ցանցերում և այն հետզհետե հասանելի կդառնա նաև շրջանների բնակչությանը: Վրաստանիում արտադրված բժշկական դիմակների մանրածախ գինը կարժենա 50 թեթրի:

Վրաստանի վարչապետն ընդգծել է այս գործընթացի և համապատասխան հսկիչ խմբի հզորացման անհրաժեշտությունը, որը գլխավորում է խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեի նախագահ Դիմիտրի Խունդաձեն: Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ, խմբի գործունեությանն ակտիվորեն կներգրավվեն տեղի իշխանության ներկայացուցիչները:

Խստիվ կվերահսկվի տոմսերի վաճառքը սահմանված գնով, որը կառավարության որոշմամբ, չպետք է գերազանցի 199 եվրոն: Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի փոխանցմամբ, այս պահի դրությամբ հայրենիք է վերադարձել Վրաստանի 5000 քաղաքացի:

Նշվել է, որ երկրում կա վարակի դեպքերի ավելացման ակնկալիք, ուստի կառավարությունը քաղաքացիներին մեկ անգամ ևս կոչ է անում, խստիվ պաշտպանել սահմանված կանոնները և տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այս պահի դրությամբ, Վրաստանում արձանագրված է կորոնավիրով վարակվելու 208 դեպք, այստեղից ապաքինվել է 48-ը, մահացել՝ 3-ը:

Այս պահի դրությամբ, կարանտինում է գտնվում 4682 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 375-ը: