Վրաստանի կառավարության նոր կազմին խորհրդարանի կողմից կպահանջվի վստահության հայտնում
Վրաստանի կառավարության նոր կազմին խորհրդարանի կողմից կպահանջվի վստահության հայտնում

Վրաստանի կառավարության նոր կազմին խորհրդարանի կողմից կպահանջվի վստահության հայտնում:

Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կառավարության իրավասությունների դադարեցումից հետո, վարչապետի հրաժարականի կամ այլ կերպ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում, վստահություն է հայտնում խորհրդարանական ընտրություններին լավագույն արդյունք գրանցած կուսակցության կողմից ներկայացված վարչապետի թեկնածուին և նրա կողմից ներկայացված կառավարության կազմին:

Սահմանադրության համաձայն, կառավարության կազմի հետ միասին պետք է խորհրդարանին ներկայացվի նաև կառավարական ծրագիրը: Իսկ կառավարության կաբինետին վստահություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդարանի լրիվ կազմի մեծամասնության աջակցությունը:

Ինչ վերաբերում է կառավարության ղեկավարի պաշտոնաթողության հարցին, սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները դադարեցվում են հրաժարական տալուն պես, սակայն կառավարությունը շարունակելու է կատարել իր իրավասությունների մինչև նոր վարչապետի նշանակումը:

«Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել այսօր: Քիչ առաջ Մամուկա Բախտաձեն գրառում է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, որում գրել է. «Մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Ես եղել եմ և կլինեմ «Վրացական երազանք» թիմի անդամը և մեր երկրի նվիրյալ զինվորը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ նախորդներին և մաղթել հաջողություններ ապագա Վարչապետին»: