Վրաստանի կառավարության և ՄԱԿ-ի համատեղ աշխատանքի արդյունքն է, որ առաջիններից ենք այն 46 երկրներից, որը առաջին փուլում ՄԱԿ-ից ստացավ 1 մլն դոլլար
Վրաստանի կառավարության և ՄԱԿ-ի համատեղ աշխատանքի արդյունքն է, որ առաջիններից ենք այն 46 երկրներից, որը առաջին փուլում ՄԱԿ-ից ստացավ 1 մլն դոլլար

Վրաստանն առաջինն է այն 46 երկրներից, որը առաջին փուլում ՄԱԿ-ից ստացավ 1 մլն դոլլար և որը Վրաստանի կառավարության և ՄԱԿ-ի համատեղ, անձնուրաց աշխատանքի արդյունքն է,- այսպես է արձագանքել Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին ՄԱԿ-ի կողմից կորոնավիրուսի համավարակի արձագանքման համար Վրաստանին ցուցաբերած 1 մլն դոլլար օգնությանը:

Կառավարության վարչության ղեկավարի մեկնաբանմամբ, օգնությունն ուղղվելու է ամենախոցելի խմբերին:

«Համավարակի դեմ պայքարի գործընթացում մեր կարևորագույն նպատակն է վարակի դանդաղեցումը, իհարկե, մեր քաղաքացիների կյանքի և առողջության մասին հոգալը և ճգնաժամով պայմանավորված տնտեսական մարտահրավերների հաղթահարումը: Համապատասխանաբար, մեզ համար շատ կարևոր է մեկ միլիոն դոլլարի օգնությունը, որը ՄԱԿ-ը հատկացրել է մեզ համար և որը Վրաստանի կառավարության և ՄԱԿ-ի համատեղ, անձնուրաց աշխատանքի արդյունքն է: Վրաստանն առաջինն է այն 46 երկրներից, որը առաջին փուլում ՄԱԿ-ից ստացավ օգնություն և այն ուղղվելու է ամենախոցելի խմբերին»,- նշել է Նաթիա Մեզվրիշվիլին:

ՄԱԿ-ի կորոնավիրուսի արձագանքման և վերականգնման բազմագործընկերային հիմնադրամը Վրաստանին հատկացրել է 1 մլն դոլլար: