Վրաստանի կառավարության որոշման մեջ փոփոխություններ են մտցվել «Մեկուսացման և կարանտինի կարգի հաստատման մասին»
Վրաստանի կառավարության որոշման մեջ փոփոխություններ են մտցվել «Մեկուսացման և կարանտինի կարգի հաստատման մասին»

Վրաստանի կաառավարության որոշման մեջ փոփոխություններ են մտցվել «Մեկուսացման և կարանտինի կարգի հաստատման մասին»:

Ըստ փոփոխությունների, հունիսի 8-ից թույլատրելի է դառնում բոլոր տիպի տնտեսական գործունեությունը՝ բացառությամբ սպորտային, մշակութային և ժամանցային միջոցառումների կազմակերպման/անցկացման:

Ըստ կառավարության որոշման, հունիսի 8-ից թույլատրելի է դառնում միջքաղաքային ուղևորափոխադրումը՝ M2 և M3 կատեգորիայի ավտոտրանսպորտով:

«Մեկուսացման և կարանտինի կարգի հաստատման մասին» Վրաստանի կաառավարության որոշումը հրապարակվել է հունիսի 2-ին: