Վրաստանի հզորությունը մշտապես եղել է նրա բազմազանության մեջ. Մամուկա Բախտաձե
Վրաստանի հզորությունը մշտապես եղել է նրա բազմազանության մեջ. Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ադրբեջանցի համաքաղաքացիներին շնորհավորել է Նավրոզ տոնի կապակցությամբ: Կառավարության ղեկավարը հաշտեցման և քաղաքացիական հավասարության  հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլու հետ միասին գտնվում էր Մառնեուլիում, որտեղ ներկա է գտնվել Նավրոզին նվիրված տոնական միջոցառումներին:

«Շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ: Նովրուզ Բայրամ մուբարեք օլսուն: Շնորհավոր գարնանամուտը և նոր կյանքը մեր ընտանիքներում: Մենք ապրում ենք Վրաստանում, երկրում, որի բազմադարյա պատմությունը եղբայրության, սիրո և միասնության պատմություն է: Վրաստանի հզորությունը մշտապես եղել է նրա բազմազանության մեջ: Ուրախ եմ, որ տոնին ներկա են հյուրեր նաև Ադրբեջանից: Ցանկանում եմ մեր քույրերին և եղբայրներին Ադրբեջանում շնորհավորել Նովրուզ Բայրամի առթիվ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: