Վրաստանի հետ միասին Եվրոպայի ընտանիքը ավելի հզոր է. Մամուկա Բախտաձե
Վրաստանի հետ միասին Եվրոպայի ընտանիքը ավելի հզոր է. Մամուկա Բախտաձե

Ասոցացման համաձայնագրի ձևակերպումը, ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրոպայի հետ և այցեգրերի ազատականուցումը մեջ ձեռքբերում էր մեր ազգի համար, սակայն ցանկանում ենք ընթանալ առաջ,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Բրյուսելում:

Վարչապետը մասնակցում է Բրյուսելում ընթացող «արևելյան գործընկերության» 10 ամյա հոբելյանին նվիրված բարձրաստիճան կոնֆերանսին, որտեղ Մամուկա Բախտաձեն խոսքով դիմել է մասնակիցներին:

Ինչպես ելույթի ժամանակ նշել է վարչապետը, Վրաստանը արժանի է  և նա կարող է անել ավելին:

Մամուկա Բախտաձեի խոսքով, Եվրամիությունում գոյություն ունեն բազմաթիվ մարտահրավերներ, երբ գործը վերաբերում է քաղաքական որոշումներին:

Նրա գնահատմամբ Վրաստանի հետ միասին Եվրոպայի ընտանիքը ավելի հզոր է և Վրաստանի հետ միասին Եվրամիությունը կլինի ավելի ուժեղ:

Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները, նոր մտքեր ներկայացնելու տեսանկյունից:

Թողնել մեկնաբանություն