Վրաստանի հետ ցանկանում ենք վերականգնել բարիդրացիական հարաբերությունները, սակայն ոչ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հաշվին
Վրաստանի հետ ցանկանում ենք վերականգնել բարիդրացիական հարաբերությունները, սակայն ոչ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հաշվին

Ցանկանում ենք վերականգնել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն ոչ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հաշվին,- Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ այս վերնագրով հարցազրույցն է հրապարակել «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակությունը:

Հարցազրույցում Կարասինը ասում է, որ հարաբերությունների փուլ առ փուլ առողջացման գործընթացն արդեն սկսվել է և այդ ուղղությամբ դրական քայլ է Սոչիի օլիմպիադայում վրաց մարզիկների մասնակցությունը:

Ռուս դիվանագետի հայտարարությամբ, այժմ աշխատանքն ընթանում է Յուսուֆ Լակաևի արտահանձնման շուրջ, ով 2013 թվականին Սոխումիում սպանել էր ռուս դիվանագետի:

«Երբ Վրաստանը պատրաստ կլինի դիվանագիտական հարաբերությունները վերականգնել նոր իրականությունը հաշվի առնելով, մենք անհապաղ կարձագանքենք դրան»,- ասում է Կարասինը հարցազրույցում: