Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ծրագրում ենք վերականգնել հուլիսի 1-ից. ՈՒկրաինայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար
Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ծրագրում ենք վերականգնել հուլիսի 1-ից. ՈՒկրաինայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար

ՈՒկրաինան Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ծրագրում է վերականգնել հուլիսի 1-ից,- այս մասին ՈՒկրաինայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար, Վլադիսլավ Կրիկլին իր ֆեյսբուքի էջում գրել է, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ ունեցած առցանց հանդիպումից հետո:

ՈՒկրաինայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի հայտարարությամբ, ՈՒկրաինան տարբեր երկրների կառավարությունների հետ բանակցություններ է սկսել միջազգային չվերթների վերականգնման հարցով:

«Հուլիսի 1-ից ծրագրում ենք առաջին չվերթն իրականացնել ՈՒկրաինայի և Վրաստանի միջև»,-գրում է Վլադիսլավ Կրիկլին:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան ՈՒկրաինացի նախարարի հետ առցանց հաղորդակցություն է ունեցել երկու օր առաջ:

Հանդիպմանը բացի չվերթների վերականգնումից, քննարկել են նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հարցը:

Տեղեկությունն այս մասին տարածել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: