Անդրեյ Ռուդենկո. Վրաստանի հետ ավիաչվերթները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ Թբիլիսիում կդադարի ռուսատյաց քարոզարշավը
Անդրեյ Ռուդենկո. Վրաստանի հետ ավիաչվերթները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ Թբիլիսիում կդադարի ռուսատյաց քարոզարշավը

Վրաստանի հետ ավիաչվերթները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ Թբիլիսիում կդադարի ռուսատյաց քարոզարշավը և կվերանա Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ցանկացած վտանգ,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

Նրա խոսքով, սահմանափակման չեղարկման մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ:

«Սահմանափակումը չեղարկելու մասին մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ: Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Վրաստանի իրավիճակի կայունացմանը, ռուսատյաց քարոզարշավի դադարեցմանը և իհարկե, պետք է վերանա ցանկացած վտանգ մեր քաղաքացիների համար»,- հայտարարել է Ռուդենկոն:

Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների դադարեցման մասին հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձակել էր 2019 թվականի հունիսի 21-ին: Ռուսաստան-Վրաստան ավիավչվերթները պաշտոնապես դադարեցվել էր նախորդ տարվա հուլիսի 8-ին: