Վրաստանի հայազգի քաղաքացիները ակտիվ ներգրավված են երկրի կառուցման գործին, որը բազմազգ Վրաստանի միասնության վառ ապացույցն է. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի հայազգի քաղաքացիները ակտիվ ներգրավված են երկրի կառուցման գործին, որը բազմազգ Վրաստանի միասնության վառ ապացույցն է. Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանին և Հայաստանին կապում են բազմադարյա և բարիդրացիական ավանդույթներ, որը պատկերվել է այսօր առկա գործընկերային համագործակցությունում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հետ անցկացված մամլո ասուլիսին:

«Խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետի առաջին այցը Վրաստան իրականացվել է հենց այն ժամանակ, երբ մենք նույն ժամանակաշրջանում ենք տոնում մեր հանրապետությունների անկախության հռչակման 100-ամյա հոբելյանը և երկու երկրների համար այս պատմական իրադարձությունը տեղի է ունեցել մեր քաղաքում, Թբիլիսիում: Օգտվելով առիթից մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել երկու բարեկամ ազգերին այս ամսաթվի՝ անկախության հռչակման 100 ամյակի կապակցությամբ: 100 տարի առաջ վրաց և հայ ժողովուրդները չնայած բազմաթիվ բարդությունների և մարտահրավերների, արտահայտել են պայքարելու առանձնահատուկ ունակություն և հստակ ցուցադրել զարգացման ժողովրդավարական ճանապարհի նկատմամբ սեփական ձգտումը:

Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանին և Հայաստանին կապում է բազմադարյա բարեկամություն և բարիդրացիական ավանդույթներ, որը արտացոլվել է այսօրվա գործընկերային համագործակցությունում:

«Նախկին Խորհրդային  միության փլուզումից անմիջապես հետո, անկախության վերականգնումից հետո, հնարավոր է դարձել զարգացնել վստահության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը: Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումը շատ կարևոր են Վրաստանի համար: Հենց այդ պատճառով, Վրաստանում մեծ ուշադրությամբ էինք հետևում բարեկամ Հայաստանում վերջին ժամանակվա իրադարձություններին, երբ հայ ժողովուրդը աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հավատարմության օրինակ: Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհավորել իմ թանկագին հյուրին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ և ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնին, ի բարօրություն ազգի և երկրի: Հարգարժան վարչապետ, Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից մեկ անգամ ևս հաստատում եմ ապագա արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը: Այսօրվա հանդիպմանը ես և իմ գործընկերը քննարկել ենք համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները: Ընդգծել ենք մեր ձգտումը, ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Շոշափել ենք առկա առևտրա-տնտեսական հարաբերությունների զարագացման հեռանկարները»,- նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով, հանդիպմանը զրուցել են համագործակցության զարգացման այնպիսի ուղղությունների շուրջ, ինչպիսիք են՝ տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, նորարարությունները և այլն:

«Չնայած արդեն գոյություն ունեցող ինտենսիվ համագործակցությանը, իհարկե կա չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով: Երկկողմ հարաբերությունների հարցերի հետ մեկտեղ, ուշադրությունը բևեռել ենք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցի վրա: Հանդիպմանը ուշադրություն ենք դարձրել նաև տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներին և ընդգծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման կարևորությունը: Հայտնել ենք պարբերաբար հանդիպումներ անցկացնելու պատրաստակամություն, ինչպես նաև համաձայնել բարձր մակարդակի այցերի փոխանակման դինամիկայի պահպանման շուրջ: Ընդունել ենք որոշում, նորացնել երրկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով, մոտ ապագայում կայանալու է աշխատանքային խմբերի հանդիպում և պատրաստվելու է երկկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը:

«Մենք նույնպես առանձնացրել ենք հիմնական ուղղությունները, որոնց վրա ուշադրություն ենք դարձնելու հանձնաժողովի շրջանակներում և համաձայնել ենք սկզբունքների վրա, որի հիմքով կառուցվելու է ապագա աշխատանքային օրակարգը: Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը այցելելու է հարավային Վրաստան, որտեղ հանդիպումներ է ունենալու տեղի բնակչության հետ: Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիները ակտիվ ներգրավված են երկրի կառուցման գործին, որը բազմազգ Վրաստանի միասնության վառ ապացույցն է: Մեր բնակչությունը, չնայած ազգային պատկանելությանը, ծառայում է մեկ նպատակին ՝ Վրաստանի հզորացմանը և տարածաշրջանային և դրացիական հարաբերությունների զարգացմանը: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը հյուրընկալվելու և անկեղծ զրույցի համար և հայտնում եմ պատրաստակամություն ապագա համագործակցությունը շարունակելու կապակցությամբ»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: