Վրաստանի հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը անց է կացնելու Ջիբրալթարի դեմ
Վրաստանի հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը անց է կացնելու Ջիբրալթարի դեմ

Վրաստանի ազգային հավաքականը 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ հանդիպումը անց է կացնելու Ջիբրալթարի հավաքականի դեմ:

Վլադիմիր Վայսի թիմը ժամանակավորապես կորցրել է չորս ֆուտբոլիստի: Տարբեր պատճառներով թիմին չեն օգնելու՝ Թոռնիկե Օքրիաշվիլին, Սաբա Լոբժանիձեն, Վակո Գվիլիան և Գուրամ կաշիան:

Վրաց ֆուտբոլիստները արդեն Ջիբրալթարում են:

Ջիբրալթարի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով 22:35-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը: