Վրաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի գավաթի շրջանակներում հերթական հանդիպմանը (ֆոտոշարք)
Վրաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի գավաթի շրջանակներում հերթական հանդիպմանը (ֆոտոշարք)

Ճապոնիայում ընթացող ռեգբիի աշխարհի գավաթի շրջանակներում Վրաստանի ազգային հավաքականը պատրաստվում է հերթական հանդիպման համար։ Հոկտեմբերի 3֊ին վրաց ռեգբիստները մրցելու են Ֆիջիի հետ և փորձելու են ձեռք բերել հերթական հաղթանակը։ Այսօր Վրաստանի հավաքականը մարզվել է Օսակա քաղաքում։

Հիշեցնենք, որ մեր թիմը այս պահին ունի մեկ պարտություն (Ուելս) և մեկ հաղթանակ (Ուրուգվայ) և D խմբում զբաղեցնում է երրորդ տեղը։ 1/4 եզրափակիչ փուլ անցնում են խմբում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, իսկ երրորդ տեղ անցած թիմը ապահովում է իր մասնակցությունը հաջորդ աշխարհի առաջնությանը։

Վրաստանի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը անց է կացնելու հոկտեմբերի 11֊ին Ավստրալիայի դեմ։