Վրաստանի հավաքականը հունիսին կխաղա Նիդերլանդերի դեմ #1TVSPORT
Վրաստանի հավաքականը հունիսին կխաղա Նիդերլանդերի դեմ #1TVSPORT

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարածել է տեղեկություն, որի համաձայն ազգային հավաքականը հունիսին կխաղա Հոլանդիայի դեմ:

Խաղը կանցկացվի հունիսի 6-ին: Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը Նիդերլանդերի դեմ երբևէ չի խաղացել ոչ պաշտոնական, ոչ էլ՝ ընկերական ձևաչափով:

«Նարնջագույնների» համար սա կլինի գլխավոր փորձը Եվրոպայի 2020 թվականի առաջնությունից առաջ, որը կմեկնարկի հունիսի 11-ին: