Վրաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում առաջ է անցել երկու տեղով
Վրաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում առաջ է անցել երկու տեղով

Ֆուտբոլի միջազգային դաշնությունը (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշը:

Ազգերի լիգայում անց կացրած երկու հանդիպումից հետո, Վրաստանի հավաքականը առաջ է անցել երկու տեղով և 1274 միավորով զբաղեցրել 89-րդ տեղը: Հատկանշական է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փլեյօֆում մեր մրցակից Բելառուսը գտնվում է երկու տեղով մեզանից բարձր:

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը ազգերի լիգայում անց է կացրել երկու հանդիպում, առաջին հանդիպմանը մեր հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Էստոնիային, իսկ Մակեդոնիայի հետ խաղացել է 1:1 հաշվով:

Ինչ վերաբերում է թոփ տասնյակին, ապա այն հետևյալն է.

1(1) Բելգիա – 1773 միավոր

2 (2) Ֆրանսիա – 1744 միավոր

3 (3) Բրազիլիա – 1712 միավոր

4. (4) Անգլիա – 1664 միավոր

5 (7) Պորտուգալիա – 1653  միավոր

6 (5) Ուրուգվայ – 1645 միավոր

7 (8) Իսպանիա – 1642 միավոր

8 (6) Խորվաթիա – 1628 միավոր

9 (9) Արգենտինա – 1623 միավոր

10 (10) Կոլումբիա – 1622 միավոր

Թողնել մեկնաբանություն