Վրաստանի հավաքականը չհաղթեց նաև Էստոնիային. Ազգերի լիգա
Վրաստանի հավաքականը չհաղթեց նաև Էստոնիային. Ազգերի լիգա

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2020 թվականի վերջին հանդիպումը «Դինամո-Արենայում» Էստոնիայի հետ անց է կացրել ծանր ֆոնին: Վրաց ֆուտբոլիստները Էստոնիայի հետ մրցել են նոր ժամանակավոր մարզիչ Ռամազ Սվանաձեի գլխավորությամբ, որը փոխարինել է Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի մոտ պարտություններից հետո հեռացած Վլադիմիր Վայսին:

Վրաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշարի վեցերորդ խաղից առաջ ուներ միայն մեկ խթան. Խմբում զբաղեցնել երկրորդ տեղը, եթե Հյուսիսային Մակեդոնիան հաղթեր Հայաստանին: Սակայն մեր հույսերը ոչ թե չիրականացան, այլ ևս մեկ անգամ սրտացավանք ապրեցինք:

Թիմը խաղից առաջ մնաց առանց Թորնիկե Օքրիաշվիլիի և Գիորգի Քվիլիթաիայի: Հետաքրքիր էր տեսնել, թե ժամանակավոր մարզիչը ինչ փոփոխություններ է մտցնելու կազմի մեջ: Փոփոխություններ շատ չեղան, և դա վերաբերում էր հիմնականում պաշտպանությանը. Թիմի ժամանակավոր գլխավոր մարզիչը Սաբա Կվիրկվելիային  փոխարինեց Դաթա Խոճոլավայով, իսկ ձախ եզրում կանգնեցրեց Ջիմի Տաբիձեին:

Հանդիպման ընթացքում սկսված անձրևը չդադարեց մինչև վերջ: Այնպես էլ բարդ հոգեբանական իրավիճակում գտնվող մեր հավաքականի առջև դրված խնդիրը, էլ ավելի բարդացավ:

 

Խաչակիրները ձեռք բերեցին առավելություն և փորձում էին մոտենալ մրցակցի դարպասին, սակայն ոչ արագություն կար և ոչ էլ հեռահար հարվածներն էին ստացվում: Առաջին փորձը 12-րդ րոպեին կատարեց Ջաբա Կանկավան, որից հետո Էստոնիայի դարպասի մոտ վտանգ առաջացավ. Դարպասապահի մոտից գնդակը ընկավ ցած, ճիշտ է, մեր հարձակվողը չկարողացավ հասնել, սակայն հյուրերի համար տհաճ դրվագ էր:

Առաջին իրական պահը Վրաստանի հավաքականը ստեղծեց 26-րդ րոպեին – էստոնացի պաշտպանից գնդակը խլեց Վակո Ղազաիշվիլին և մտավ տուգանային, սակայն հարվածը շեղ էր:

Անցավ երեք րոպե, Նիկա Կվեկվեսկիրիի փոխանցումից հետո տուգանային հրապարակում բացած Նիկա Կաճարավան գրոհը շարունակելու մի քանի տարբերակ ուներ, սակայն նա ընտրեց դարպասի կողմ հարվածը և իրավիճակը հանդարտվեց: Առաջին խաղակեսում մեր թիմի մոտ ոչինչ դուրս չեկավ, խաղակեսն ավարտվեց առանց գոլի:

Երկրորդ խաղակեսը Վրաստանի հավաքականը սկսեց ակտիվ և սրեց իրավիճակը մրցակցի դարպասի մոտ, սակայն իրական գոլային պահի չէր մոտենում: 62-րդ րոպեին Ջաբա Կանկավան իսկ 66-րդ րոպեին Վակո Ղազաիշվիլին փորձեցին հեռվից գրավել մրցակցի դարպասը, սակայն երկու դեպքերում էլ շեղ էր:

Ռամազ Սվանաձեն փորձեց ուժեղացնել գրոհները և Զուկա Դավիթաշվիլիի փոխարեն խաղադաշտ թողեց Գիորգի Պապունաշվիլիին, աջ եզրից ճնշումը մեծացնելու համար: Ընդամենը երկու րոպեում նա դարպասապահի հետ դեմ առ դեմ թողեց Նիկա Կաճարավային, սակայն նա չկարողացավ անցնել դարպասապահին: 76-րդ րոպեին Ղազաիշվիլու հարվածը նույնպես վտանգավոր էր, սակայն անարդյունավետ:

Ի վերջո, հանդիպումն այդպես ավարտվեց և Վրաստանի հավաքականը խայտառակ կերպով ավարտեց նոյեմբերյան շարքը:

Վրաստան – Էստոնիա 0:0

18. 11. 2020. Թբիլիսի. «Դինամո-Արենա»: Առանց հանդիսատեսի

Վրաստան՝ Լորիա – Կակաբաձե, Կաշիա, Խոճոլավա (46. Գրիգալավա), Տաբիձե – Կանկավա, Կվեկվեսկիրի – Դավիթաշվիլի (66. Պապունաշվիլի), Ղազաիշվիլի, Լոբժանիձե (85. Միքելթաձե) – Կաճարավա (78. Լոբջանիձե)

Պահեստայիններ՝ Մակարիձե, Կուպատաձե, Կվերկվելիա, Դաուշվիլի, Աբուրջանիա, Գվիլիա, Նավալովսկի, Դվալի

Էստոնիա՝ Հայնե-Տենիստե (81. Լիլանդեր), Տամ, Կուսկի, Պիկ – Կրեյդա, Սոմետս (79. Միլլեր) – Զենիով (79. Մարին), Վասիլիև, Սինյավսկի (86. Լիվակի) – Սապինեն (86. Անիեր)

Պահեստայիններ ՝ Մեերիտս, Սորգա, Յարվելայդ, Աինսալու, Պուրգ

Գլխավոր մրցավար՝ Իլհան Պելտո (Բոսնիա-Հերցեգովինա)

Զգուշացումներ՝ Կրեյդա (44), Կուսկ (45), Սոոմետշ (60), Կաշիա (87)

 

Թողնել մեկնաբանություն