Վրաստանի հավաքականը այսօր հանդիպելու է Ռուսաստանին
Վրաստանի հավաքականը այսօր հանդիպելու է Ռուսաստանին

2019 թվականի ռեգբի եվրոպա առաջնության չեմպիոններ – Վրաստանի հավաքականը իր վերջին հանդիպումը անց է կացնելու այսօր, ժամը 16:00-ին Ռուսաստանի հավաքականի դեմ:

Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է առաջին ալիքը:

Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև հանդիպումը տեղի է ունենալու Կրասնոդարում, «Ղկուբանի» մարզադաշտում:

1993 թվականից հետո թիմերը միմյանց հետ խաղացել են 22 անգամ, որից ռուսները հաղթել են միայն մեկ անգամ և մեկ անգամ խաղացել են ոչ ոքի: Մնացած 20 հանդիպումը ավարտվել է Վրաստանի հավաքականի հաղթանակով:

«Ղուբանի» մարզադաշտը բացվել է 1960 թվականին, և այնտեղ տեղավորվում է 35200 հանդիսատես: Հանդիպման մրցավարը լինելու է անգլիացի Տոմ Ֆոլին: