Վրաստանի հավաքականը անց է կացրել ավագի մարզումը. Ճապոնիա 2019
Վրաստանի հավաքականը անց է կացրել ավագի մարզումը. Ճապոնիա 2019

Ճապոնիայում ընթացող ռեգբիի աշխարհի առաջնության շրջանակներում, մինչ երրորդ հանդիպումը Վրաստանի հավաքականը Հանազոնի քաղաքում անց է կացրել ավագի մարզումը:

Այս պահին մեր հավաքականը մեկ պարտությամբ և մեկ հաղթանակով խմբում զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ հոկտեմբերի 3-ին Ֆիջիին հաղթելու դեպքում Վրաստանի հավաքականը կապահովի այդ երրորդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ Վրաց ռեգբիստները առանց ընտրական փուլն անցնելու կհայտնվեն 2023 թվականի աշխարհի առաջնությանը:

Ֆիջիի հետ հանդիպումը սկսվելու է 09:15-ին և այն ուղիղ հեռարձակելու է Վրաստանի առաջին ալիքը:

Ինչ վերաբերում է խմբի վերջին հանդիպմանը, ապա Վրաստանի հավաքականը այն անց է կացնելու հոկտեմբերի 11-ին Ավստրալիայի դեմ: