Վրաստանի հավաքականը 23-10 հաշվով պարտության է մատնել Իսպանիային
Վրաստանի հավաքականը 23-10 հաշվով պարտության է մատնել Իսպանիային

Ռեգբիի 2020 թվականի Եվրոպայի առաջնության շրջանակներում երկրորդ հանդիպումը Վրաստանի հավաքականը անց է կացրել Մադրիդում, Իսպանիայի ընտրանու դեմ: Վրաստանի հավաքականը հանդիպմանը ելույթ է ունեցել  ֆավորիտի կարգավիճակով:

Հանդիպման առաջին լելոն դրել է Շալվա Մամուկաշվիլին: Սակայն քիչ անց իսպանացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:

Փոքր ժամանակահատվածով իսպանացիները Վրաստանի հավաքականի հետ խաղացել են հավասար պայմաններում, սակայն Թեդո Աբժանդաձեի տուգանային հարվածից հետո մեր թիմը առավելություն ստացավ և առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածը անց է կացվել վրաց ռեգբիստների թելադրությամբ: Երկրորդ խաղակեսում իսպանացիներին հաջողվեց դնել ևս մեկ լելո:

Վրաստանի հավաքականից լելոյի հեղինակներ են դարձել ՝ Շալվա Մամուկաշվիլին (դուբլ), Ակակի Տաբուցաձե (դեբյուտային հանդիպում հավաքականում):

Թեդո Աբժանդաձեն տուգանայիններով թիմին բերել է ութ միավոր:

Վրաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բելգիայում ՝ փետրվարի 22-ին: Հատկանշական է, որ Վրաստանի հաջորդ մրցակիցը ՝ Բելգիայի հավաքականը, հանկարծակի մեծ հաշվով պարտության է մատնել Ռուսաստանին ՝ 38:12:

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին հանդիպումը «Դինամո Արենայում» անց են կացրել անմիջական մրցակից Ռումինիայի դեմ և կայուն հաղթանակ տարել ՝ 43-13 հաշվով: