Վրաստանի հակամարտությունների կարգավորումը լինելու է ՄԱԿ-ի 2018 թվականի հիմնական առաջնահերթություններից մեկը
Վրաստանի հակամարտությունների կարգավորումը լինելու է ՄԱԿ-ի 2018 թվականի հիմնական առաջնահերթություններից մեկը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հայտարարությամբ, կազմակերպության 2018 թվականի 12 հիմնական առաջնահերթության միջև լինելու է Վրաստանի հակամարտությունների կարգավորումը: Այս հայտարարությունը Գուտիերեշը արել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին ելույթ ունենալու ժամանակ:

Նրա խոսքերով պետք է վերացնել Եվրոպայում «սառեցված» հակամարտություններ առաջացնող պատճառները: Նրա խոսքերով Վրաստանում, ՈՒկրաինայում, Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորման համար հարկավոր է Եվրոպայում ազգայնականների ալիքի թուլացում և միջնորդների նախաձեռնությունների ակտիվացում, որին աջակցելու համար ՄԱԿ-ը չի խնայելու իր ջանքերը:

Անտոնիո Գուտիերեշը այդ կոնտեքստում նշել է Ժնևյան միջազգային բանակցությունները, ինչպես նաև Մինսկի խմբի աշխատանքային խումբը, Նորմանդական քառյակի ձևաչափը և եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը արևելյան ՈՒկրաինայում:

ՄԱԿ-ի առաջնահերթությունների միջև գլխավոր քարտուղարը անվանել է նաև ահաբեկչության դեմ պայքարը, կլիմայական փոփոխությունների հարցը և մարդու իրավունքների պաշտպանությունը: