Վրաստանի գործընկերները ՆԱՏՕ-ում չեն թաքցնում, որ զինում են նրան՝ «Ռուսաստանին զսպելու» համար, նման իրաիվճակում ռուսական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համարժեք միջոցներ. Ռուսաստանի ԱԳՆ
Վրաստանի գործընկերները ՆԱՏՕ-ում չեն թաքցնում, որ զինում են նրան՝ «Ռուսաստանին զսպելու» համար, նման իրաիվճակում ռուսական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համարժեք միջոցներ. Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն՝ Պրահայում, ռուս-վրացական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում, մայիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև հերթական հանդիպման մասին:

Գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ հանդիպմանը մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերությունների փորձնական հարցերը:

«Գոհունակությամբ նշվել է, որ պարտադիր ռուս-շվեյցարական փաստաթղթերի ստորագրությունը, Ռուսաստանի և Վրաստանի կառավարությունների միջև մաքսային վարչարարության և ապրանքային առևտրի մոնիտորինգի մասին 2011 թվականի համաձայնագիրն անցնում են փորձնական փուլ: Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ Վրաստանը բարեխղճորեն և ապաքաղաքականացված կերպով կկատարի պարտականությունները, որը կաջակցի տարածաշրջանային առևտրի համապատասխան միջազգային իրավական շրջանակների ստեղծմանը»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում հրապարակված հայտարարությունում:

Դրա հետ մեկտեղ, գերատեսչության տեղեկության, հանդիպմանը կողմերը քննարկել են Մոսկվայում վրացական դիվանագիտական անշարժ գույքի հետ կապված հարցերը, երբ Վրաստանը հայտնել է Թբիլիսիում ռուսական սեփականության հետ կապված խնդիրների նույնատիպ կարգավորման պատրաստակամություն:

«Տարածաշրջանից դուրս ուժերի կողմից Հարավային Կովկասի «ռազմական յուրացումը» ներկայացնում է ուղղակի վտանգ Ռուսաստանի համար: Վրաստանի գործընկերները հյուսիսատլանտյան դաշինքում չեն թաքցնում, որ զինում են նրան՝ «Ռուսաստանին զսպելու» համար: Նման իրաիվճակում ռուսական կողմը իրավունք է վերապահում, կայացնել պատշաճ որոշում՝ իր և իր դաշնակիցների անվտանգությունը հզորացնելու համար»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում: