Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր, ԱՄՆ-ի աջակցությամբ մենք առաջ ենք շարժվում. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր, ԱՄՆ-ի աջակցությամբ մենք առաջ ենք շարժվում. Դավիթ Զալկալիանի

Սենատոր Մաքքեյնի և Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր, ԱՄՆ-ի աջակցությամբ մենք առաջ ենք շարժվում,-այս հայտարարությունը արել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, եթե համեմատենք այն, թե ինչպիսին էր Վրաստանը 10 տարի առաջ, ապա այժմյան իրավիճակի հետ առաջընթացը աչքի ընկնող է:

«Մենք ամենահաջող ասպիրանտ երկիրն ենք, և Վրաստանն ունի բոլոր գործնական գործիքները, վերջնական նպատակին հասնելու համար, ինչը  ՆԱՏՕ-ին անդամակցությունն է: Մենք հաջողությամբ իրականացնում ենք բոլոր գործնական գործիքները, ինչպիսին է տարեկան ազգային ծրագիրը, ՆԱՏՕ-Վրաստան համապարփակ փաթեթը, Վրաստանի մասնակցությունը Աֆղանստանում «Կայուն աջակցություն» առաքելությանը, որտեղ մենք ամենախոշոր ներդրողն ենք մեկ շունչ բնակչի վրա: Մենք միասին պայքարում ենք մեր ռազմավարական գործընկերների հետ միասին: Մենք կորուստներ ենք կրել, 33 վրաց զինվորական է զոհվել Աֆղանստանում: Սա մեր ներդրումն է գլոբալ անվտանգության մեջ և գիտակցում ենք ինչքանով կարևոր է մեր մասնակցությունը»,- հայտարարել է Զալկալիանին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով, Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին, երկրի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է:

«Դա պատկերված է մեր հիմնական փաստաթղթում` սահմանադրությունում: Նաև խորհրդարանական բազմաթիվ բանաձևերում, կառավարական ծրագրում, որը երեկ հաստատվել է խորհրդարանի կողմից: Այն ընդգրկում է չորս կետ, և դրանցից մեկը երկրի լիարժեք ինտեգրումն է եվրաատլանտյան կառույցներին: Ես ուրախ եմ, որ մենք առաջ ենք շարժվում, ցուցադրում ենք լուրջ բարեփոխումներ պաշտպանության և անվտանգության ոլորտներում, և այդ բարեփոխումները օրինակելի են: Բրյուսելի գագաթնաժողովի վերջին որոշումը, ընդունված փաստաթուղթը խոսում է այդ առաջընթացի մասին և նոր հարթության վրա է դուրս բերում ինտեգրման գործընթացը, որը նախատեսում է Սև ծովի անվտանգությունը: Մենք կարողացանք հասնել նրան, որ այս փաստաթղթում պատկերվեր մի քանի կոնկրետ տարր, որոնք կցանկանայինք գործնականում կիրառել: Մենք լիովին աջակցում ենք ՆԱՏՕ-ի չափանիշներին և ես հավատում եմ, որ այդ ամենը բարձր կգնահատվի դաշինքի կողմից: Մենք ցանկանում ենք, որ այդ առաջընթացը գնահատվի գալիք գագաթնաժողովին»,-հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Զալկալիանը նաև հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացումը կշարունակվի, չնայած մի քանի երկրի տրամադրվածությանը:

Վրաստանի արտգործնախարարի խոսքով, հաջորդ ամիս Բաթումում ծրագրված է Ատլանտյան խորհրդի այցը և դա կլինի Վրաստանի առաջընթացի ևս մեկ դրսևորումը: