Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածուներից մեկը լինելու է Իրակլի Շոթաձեն
Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածուներից մեկը լինելու է Իրակլի Շոթաձեն

Դատախազային խորհրդին, ներկայացվել է Վրաստանի գլխավոր դատախազի ևս երկու թեկնածու:

Դատախազական խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ, իրավաբան Դավիթ Կոդանաշվիլին խորհրդին դիմել է անձամբ, որպեսզի գրանցվի Վրաստանի գլխավոր դատախազի ընտրության մրցույթում: Իսկ իրավաբան Իրակլի Շոթաձեի թեկնածությունը ներկայացրել է «Վրաստանի տեխնիկական համալսարանը»:

Այս պահին դատախազի թափուր տեղը զբաղեցնելու համար պայքարում է իննը թեկնածու: Թեկնածուների ինքնությունը հրապարակային է և տվյալները բեռնված են դատախազական խորհրդի կայքում:

Խորհրդակցությունները և թեկնածուների ներկայացումը շարունակվելու է մինչև 2020 թվականի հունվարի 17-ը: