Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր խաղալու է Դանիայի դեմ
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր խաղալու է Դանիայի դեմ

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Եվրո 2020» նախընտրական փուլում Կոպենհագենի «Թելայպարկեն արենայում» խաղալու է Դանիայի հավաքականի դեմ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Դանիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ զրուցել է մամուլի հետ: Վայսի խոսքով, Դանիան որակավորման փուլն իդեալական չի սկսել, սակայն Եվրոպայում լավագույն հավաքականներից մեկն է: Ինչպես ասում է Վայսը, Վրաստանի հավաքականին սպասվում է ծանր հանդիպում:

Խաղն այսօր սկսվելու է Թբիլիսիի ժամանակով 22:45-ին: Դանիա-Վրաստանի հանդիպման ուղիղ հեռարձակումը կառաջարկի Վրաստանի Առաջին ալիքը