Վրաստանի և Եվրամիության համագործակցությունը հաջողության պատմություն է. Ֆեդերիկա Մոգերինի
Վրաստանի և Եվրամիության համագործակցությունը հաջողության պատմություն է. Ֆեդերիկա Մոգերինի

Վրաստանի և Եվրամիության համագործակցությունը հաջողության պատմություն է,-այս հայտարարությունը Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, Ֆեդերիկա Մոգերինին արել է Լյուքսեմբուրգում, մինչ Եվրամիության արտաքին գործերի մինիստերիալի սկիզբը:

Մոգերինիի խոսքով, Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները այսօրվա հանդիպմանը զրուցելու են «արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ համագործակցության մասին, ինչպես նաև քննարկելու են ծրագրի 10 ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

«Վրաստանի հետ ունենք փայլուն գործընկերություն և համագործակցություն: Այս մասին հնարավորություն ենք ունեցել զրուցել Լյուքսեմբուրգում, որտեղ հանդիպել ենք Վրաստանի կառավարության անդամների հետ: Վրաստանի և Եվրամիության գործընկերությունը իսկապես հաջողության պատմություն է, որը շարունակվելու է ապագայում»,-հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին: