Վրաստանի և Խորվաթիայի միջև կնքվել է ռազմական հարաբերության խորացման համատեղ հռչակագիր
Վրաստանի և Խորվաթիայի միջև կնքվել է ռազմական հարաբերության խորացման համատեղ հռչակագիր

Վրաստանը և Խորվաթիան պաշտպանության ոլորտում առավել կխորացնեն համագործակցությունը:

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, ռազմական հարաբերության խորացման առնչությամբ համատեղ հռչակագիրը կնքել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Խորվաթիայի Հանրապետության վարչապետի տեղակալ և պաշտպանության նախարար Դամիր Կրստիչևիչը Խորվաթիայի Հանրապետությունում՝ Սպլիտ քաղաքում:

Խորվաթիայի ծովային ուժերի շտաբակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախարարներն անցկացրել են դեմ առ դեմ հանդիպում և քննարկել պաշտպանության ոլորտում հարաբերությունների առաջիկա ծրագրերի հարցը: Խոսքը վերաբերել է ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի իրականացմանը: Ինչպես նշել է Լևան Իզորիան, Խորվաթիան ցանկություն է հայտնել ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի տարբեր նախաձեռնությունների շրջանակներում Վրաստանի հետ շարունակել ինտենսիվ համագործակցությունը:

Խորվաթիայի ծովային ուժերի շտաբակայանում Լևան Իզորիան զրուցել է Վրաստանի պաշտպանության ուժերի երկու զինծառայողի՝ կապիտան Միխեիլ Շենգելիայի և լեյտենանտ Նաթիա Ժորժոլիանիի հետ, որոնք Խորվաթիայում անցնում են անգլերեն լեզվի դասընթացներ: