Վրաստանի և Սերբիայի միջև եվրաինտեգրման հարցերով կայացել է երկկողմ երկխոսություն
Վրաստանի և Սերբիայի միջև եվրաինտեգրման հարցերով կայացել է երկկողմ երկխոսություն

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում Վրաստանի և Սերբիայի միջև եվրաինտեգրման հարցերով կայացել է երկկողմ երկխոսության հերթական հանդիպումը:

Եվրամիության հետ ինտեգրման գործընթացում Սերբիայի պատվիրակությունը գլխավորում էր Սերբիայի գլխավոր բանակցող Տանյա Միշչևիչը, իսկ Վրաստանի կողմից պատվիրակությանը հյուրընկալում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին:

Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, եվրաինտեգրման հարցերով, Վրաստանի և Սերբիայի միջև երկխոսության շրջանակներում, Սերբիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկիր է, վրացական կողմին հաղորդում է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին հավաքած փորձը, որն իր հերթին օգնում է Վրաստանին՝ ճիշտ պլանավորել ապագա քայլերը և առավել մոտենալ Եվրամիությանը:

Կողմերը համաձայնել են, որ Սերբիայի և Վրաստանի միջև երկխոսությունը կկրի պարբերական բնույթ և հանդիպումներ կանցկացվեն ինչպես Վրաստանում, այնպես էլ Սերբիայում: