Վրաստանի և Ռուսաստանի հետ բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժման կարգավորման համար աշխատանքները ակտիվ փուլում են
Վրաստանի և Ռուսաստանի հետ բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժման կարգավորման համար աշխատանքները ակտիվ փուլում են

Վերջին օրերին մենք շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի հետ, բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը կարգավորելու համար,- այս մասին սոցիալական ֆեյսբուք ցանցում ուղիղ միացման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, վերջին օրերին խնդիրներ էին ստեղծվել Լարսում և ճանապարհը առատ ձյան պատճառով փակ էր, որից հետո բեռնատարները կուտակվել են:

«Վերջին օրերին մենք շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի բեռնատարների տեղաշարժը կարգավորվի և ստանա բնականոն տեսք: Այս թեմայի շուրջ մեր խոսակցությունները բավականին արդյունավետ են: Համոզված եմ, որ ինտենսիվ աշխատանքի միջոցով մենք կկարողանանք լուծել այս խնդիրը: Վերջին օրերին մի փոքր բարելավել է իրավիճակը, ինչը բարդացել  է կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով: Հուսով եմ, որ մենք կարող ենք շատ արագ լուծել այդ հարցը»,- ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը: