Վրաստանի և Կիպրոսի միջև տարբեր ոլորտներում ձևակերպվել են փոխհամագործակցության փաստաթղթեր
Վրաստանի և Կիպրոսի միջև տարբեր ոլորտներում ձևակերպվել են փոխհամագործակցության փաստաթղթեր

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին և Կիպրոսի նախագահ, Նիկոս Անաստասիադիսը պետական արարողությունների պալատում ներկա են գտնվել երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին, ինչպես նաև միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար, Լևան Դավիթաշվիլին, իրենց կիպրոսցի գործընկերի հետ ձևակերպել են երեք փաստաթուղթ՝ առողջապահության և բժշկության ոլորտում համագործակցության, գաղտնի լրատվության փոխանակման և երկկողմ պաշտպանության և գյուղատնտեսական ոլորտում համագործակցության մասին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությամբ, այսօր ձևակերպված փաստաթղթերով երկու երկրների հարաբերությունները անցնում են նոր փուլ:

«Պետք է նշեմ, որ իսկապես պատմական այց է: Անկախության պատմության ընթացքում սա կիպրոսի նախագահի առաջին այցն է, որը մեծ նշանակություն ունի: Կիպրոսը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հզոր աջակիցն է, ինչպես նաև աջակցում է մեր եվրոպական ինտեգրմանը: Մենք համագործակցում ենք բոլոր միջազգային համաժողովների և ձևաչափերի շրջանակներում: Համոզված եմ, որ Կիպրոսից լուրջ աջակցություն կստանանք նաև «արևելյան գործընկերության» գալիք մինիստերիալին»,-հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

 

Թողնել մեկնաբանություն