Վրաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է երկկողմ համագործակցության ծրագիր
Վրաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է երկկողմ համագործակցության ծրագիր

Վրաստանում այցով է գտնվում Իտալիայի պաշտպանության ուժերի պատվիրակությունը՝ Իտալիայի պաշտպանության շտաբի միջազգային հարաբերությունների ծառայության պետ, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորությամբ:

Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Իտալիայի պաշտպանության ուժերի ներկայացուցիչներին Վրաստանի պաշտպանության նախարարությունում հյուրընկալել են միջազգային հարաբերությունների և եվրատլանտյան ինտեգրման վարչության և պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները:

Գերատեսչության փոխանցմամբ, կողմերը քննարկել են Վրաստանի ու Իտալիայի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր:

«Վրացական կողմը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին Իտալիայի՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան նկրտումներն աջակցելու համար: Զրույցը նվիրված էր տարածաշրջանում անվտանգության միջավայրին և վրացական պաշտպանական ուժերի վերափոխման գործընթացին, որի նպատակն է ուժեղացնել Վրաստանի պաշտպանական կարողությունները և ավելացնել ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունը: Ուշադրության կենտրոնում էր ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) հաջող իրականացումը: Կարևորվեց Իտալիայի ներդրումը SNGP նախաձեռնությունների՝ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժության և գնահատման կենտրոնի (JTEC) և Պաշտպանական ինստիտուտների կառուցման դպրոցի (DIBS) զարգացման գործում: Բանակցությունների հիմնական թեման է եղել ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը: Հանդիպման ավարտին Իտալիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվեց 2021 թվականի երկկողմ համագործակցության ծրագիր, որը կսահմանի համագործակցության ուղղությունները ընթացիկ տարվա համար: Փաստաթուղթը ստորագրել են միջազգային հարաբերությունների և եվրատլանտյան ինտեգրման վարչության պետ Շալվա Կվինիխիձեն և Իտալիայի պաշտպանության շտաբի միջազգային հարաբերությունների ծառայության պետ, բրիգադի գեներալ Դավիդ Մորպուրգոն», – ասված է հայտարարության մեջ: