Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև այցեգրային ռեժիմի վերացման համաձայնագիրը լավ հնարավորություն է, մեր բարեկամական պետությունների միջև կապերի ամրապնդման համար. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև այցեգրային ռեժիմի վերացման համաձայնագիրը լավ հնարավորություն է, մեր բարեկամական պետությունների միջև կապերի ամրապնդման համար. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին արձագանքել է Վրաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի միջև մուտքի արտոնագրերի չեղարկման փաստաթղթի ստորագրմանը:

«Ուրախ եմ, որ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ընդամենը երկու տարի անց Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև ստորագրվեց այցեգրայինն ռեժիմի վերացման մասին համաձայնագիր: Դա իսկապես լավ առիթ է մեր բարեկամ պետությունների միջև կապերն ամրապնդելու համար, և դա մեկ անգամ ևս հստակ ցույց է տալիս Վրաստանի կողմից միջազգային ասպարեզում ձեռնարկված կարևոր քայլերը», – գրել է Դավիթ Զալկալիանին «Թվիթերում»:

Այսօր, Հյուսիսային Մակեդոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և նրա գործընկեր Ստեվո Պենդարովսկին համաձայնագիր են ստորագրել, որով երկու երկրների քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի պահանջներից, ինչպես Վրաստանում այնպես էլ Հյուսիսային Մակեդոնիայում ճանապարհորդելիս: