Վրաստանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր
Վրաստանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Նախարարների հանդիպումը կայացել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի այցի շրջանակներում:

Նախարարները քննարկել են Վրաստանի և Հայաստանի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա համագործակցության հարցերը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացմանը: Նախարարները զրուցել են նաև տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերների մասին:

«Գոհունակությամբ նշվել է երկու երկրների հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծվել Վրաստանի և Հայաստանի բազմադարյա բարեկամությունը և բարիդրացիականությանը»,- նշված է արտաքին գերատեսչության տեղեկությունում:

Բացի այդ, նախարարները հայտնել են պատրաստակամություն, ապագայում ևս ակտիվ համագործակցել Վրաստանի և Հայաստանի միջև առկա ավանդական հարաբերությունների կայունության համար:

Թողնել մեկնաբանություն