Վրաստանի և Ֆրանսիայի միջև կնքվելու է նոր համաձայնագիր՝ հակաօդային համակարգի գնման մասին
Վրաստանի և Ֆրանսիայի միջև կնքվելու է նոր համաձայնագիր՝ հակաօդային համակարգի գնման մասին

Հակաօդային համակարգի գնման մասին Վրաստանի և Ֆրանսիայի միջև կնքվելու է նոր համաձայնագիր: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երեկ երեկոյան մեկնել է Ֆրանսիա:

Ինչպես հայտարարել է Իզորիան պաշտպանության նախարարությունում գործունեության զեկույցի շնորհանդեսին, հակաօդային համակարգերը Վրաստանի պաշտպանության առաջնահերթ ուղղություններից է:

«Մեկնում եմ Ֆրանսիա, որպեսզի ֆրանսիական կողմի հետ կնքվի նոր պայմանագիր՝ հակաօդային համակարգի գնման հետ կապված: Այս գործընթացը շարունակվում է և սա առաջնահերթ ուղղություններից է»,- հայտարարել է Լևան Իզորիան: